Իսրայելի նախագահը 15 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Թուրքիա
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը կնոջ հետ պետական այցով ժամանել է Անկարա: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով հրեական պետության ղեկավարի գրասենյակին:
Սա Իսրայելի նախագահի առաջին այցն է Թուրքիա՝ 2007 թվականից ի վեր։
«Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը առաջին տիկին Միխալ Հերցոգի հետ հենց նոր վայրէջք կատարեց Անկարա»,--ասվում է նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Պետական այցով Անկարա մեկնելուց առաջ նախագահն ասել է, որ Իսրայելը կփորձի վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնք վերջին տարիներին վերելքներ ու վայրէջքներ են ապրել։