Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ախր, շատ վիրավորվողն են...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Անցյալ տարվանից ի վեր բուռն քննարկումների ու մեկնաբանությունների առիթ է դարձել վիրավորանքը քրեականացնելու՝ իշխանությունների նախաձեռնությունը, որը բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի։ Անգամ ԵԽԽՎ-ն հորդորեց Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել վիրավորանքը։ Այստեղ առաջին հերթին ուշագրավ է, որ քրեական օրենսգրքում այդ փոփոխությունը վիրավորանքները կանխելու շղարշի տակ մատուցողներն իրենք են միշտ եղել հայհոյանքի ու վիրավորանքի տարածման գլխավոր գեներատորները, առավել ևս 2018-2019 թվականներին, երբ սոցիալական ցանցերում իշխանությունների գիտությամբ «ֆեյքերի ֆաբրիկաները» ատելություն ու հայհոյանքներ էին տարածում ընդդիմադիրների և այն մարդկանց հասցեին, որոնք համարձակվել էին քննադատել Նիկոլ Փաշինյանին կամ իշխող ուժին, իսկ շատ դեպքերում տարածում էին նրանց մասին կեղծ և արժանապատվությունը խոցող տեղեկություններ։

Վիրավորանքները տեղ են գտել նաև իշխող կուսակցության ներկայացուցիչների և նրանց համակիրների՝ մասնավորապես արտասահմանից սոցիալական ցանցերում ակտիվություն ցուցաբերող օգտատերերի կողմից, այդ թվում՝ անցենզուր բառապաշարով աչքի ընկնող կանանց կողմից։ Եվ այս գործընթացը շարունակվում էր ձնագնդի էֆեկտով, իսկ իշխանություններն անընդհատ ատելության կրակի վրա յուղ էին լցնում այնքան ժամանակ, քանի դեռ ուղտը չէր չոքել իրենց դռանը։ Ինչ վերաբերում է ծանր վիրավորանքի հետ կապված քրեական գործերին, դրանք բոլորն էլ, այդ թվում՝ դատարան մտած, կապված են բացառապես իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու հետ: Հասկանալի է՝ առաջին հերթին՝ Նիկոլին:

Հետաքրքիրն այն է, որ որևէ դեպք չկա, որ ծանր վիրավորանքին վերաբերող հոդվածով քրեական գործ հարուցվի ընդդիմադիրներին, ասենք՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին վիրավորելու դեպքում։ Չէ՞ որ տրամաբանորեն օրենքը պետք է կիրառվեր հավասարապես, այլ ոչ թե միայն իշխանության դեպքում։ Դրա համար էլ օրենսդրական այս խայտառակագույն փոփոխությունն արդեն ստացել է «Նիկոլի անվան» որակումը: Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար:

Ահա, այստեղ է, որ հարց է ծագում՝ մի՞թե իշխանականներից բացի այլ անձինք չկան, որոնց հայհոյել կամ ծանր վիրավորանք են հասցրել։ Եթե հետևենք իրավապահների «տրամաբանությանը», ապա ստացվում է, որ մեր երկրում հայհոյում ու վիրավորում են միայն Նիկոլ Փաշինյանին ու մյուս «ուսապարկերին»: Այդ դեպքում, եզրակացությունները առավել քան տխուր են այս իշխանությունների համար, որոնք, հիմք ընդունելով այս տարվա խորհրդարանական ընտրությունների շատ կասկածելի արդյունքները, կարծում են, որ իրենք վայելում են հասարակության վստահությունը: Շատ ուժեղ վստահություն է, խոսք չկա...

Իսկ եթե այդպես չէ, և վիրավորանքներ ու հայհոյանքներ են հասցվում նաև ընդդիմադիրներին, ապա իրավապահ մարմինները նորից ապացուցում են, որ իրենք պարզապես Նիկոլի կամակատարի դեր են ստանձնել ու նորից ծայրահեղ միակողմանի են։ Սա՝ օրենսդրական փոփոխության կիրառական մասով: Ինչ վերաբերում է բուն փոփոխությանը, ապա, ճիշտ է՝ քրեական օրենսդրության մեկնաբանություններում նշվում է վիրավորանք հասկացությունը, սակայն, ինչպես պնդում են բազմաթիվ իրավաբան մասնագետներ, այն հեղհեղուկ բնույթ ունի և իրավակիրառար մարմինը կարող է դրա էությունը մեկնաբանել յուրովի։ Այսինքն, մեկ դեպքում նույն արտահայտությունը կարող է ծանր վիրավորանք դիտարկվել, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ։

Սրանից կարելի է եզրակացնել, որ, իշխանության ներկայացուցիչներից բացի, հասարակության մյուս ներկայացուցիչներին՝ հատկապես ընդդիմադիրներին ու լրատվամիջոցներին կարելի է ինչքան ասես վիրավորել ու հայհոյել (այդ թվում՝ «քայլող» պատգամավորների կողմից), սակայն պատժի չարժանանալ, քանի որ կամակատարի վերածված իրավապահ մարմինները հետամուտ չեն լինի այս հարցում։ Հավելենք, որ ծանր վիրավորանքի մասով հարուցված գործերի գերակշիռ մասը վերաբերում է անձամբ Նիկոլ Փաշինյանին (ի դեպ, այստեղ ավելորդ «պրոֆեսորություն» անողների համար հավելենք. վստահ ենք, որ Նիկոլը նստած՝ վիրավորանքներ չի «հավաքում» ու դիմում իրավապահներին)։ Եվ պատահական չէ այն վստահությունը, թե ծանր վիրավորանքի քրեականացումն արվել է կոնկրետ Փաշինյանի համար։ «Փրկչին» արժանի պաշտպանություն: Չէ՞ որ նա շատ քաղաքավարի է, երբեք ամբիոնից չի հոխորտացել ու գոռգոռացել, երբեք հրապարակավ անպարկեշտ բառապաշար չի օգտագործել, իր ընդդիմախոսներին չի վիրավորել, չի զրպարտել, ոչինչ թափ չի տվել, ուստի, լինելով չափազանց «նրբազգաց», արագ վիրավորվում է մյուսների կողմից իրեն տրված գնահատականներից ու որակումներից:

Իրոք, շատ վիրավորվողն է, ախր... Ու ոչինչ, որ ինքը վիրավորել, խոցել է Հայաստանն ու Արցախը, միջազգայնորեն մեր երկրի վարկն ու արժանապատվությունը գետնովն է տվել ու անդունդի եզրին հասցրել պետականությունը: Կարևորը «փրկչի» թանին թթու ասող չլինի:

Հ.Գ.- Այս ամենի մեջ ուրիշ հետաքրքիր պահ էլ կա: Մի հայտնի հին պատմություն կա, որի տարբեր տեսակներն են շրջանառվում: Մեկի պատին գրում են՝ «Այսինչը սրիկա է» (գող է, ավազակ է, դավաճան է, տականք է, խոզ է. պատմությունը շրջանառվում է նաև տարբեր ձևակերպումներով): Այս մարդու որդին ստիպում է ողջ թաղամասին գրել՝ «Այսինչը սրիկա է», որպեսզի ձեռագրից հասկանա, թե ով է այդ որակման հեղինակը: Հայրը իմանում է ու զայրանում. «Այ տղա, էդ մեկը մի անգամ գրեց սրիկա, դու հարյուրավոր անգամներ կրկնել տվեցիր»: Հիմա մեր իշխանավորներն այս օրն են ընկել. մեկը հրապարակավ վիրավորում է իրենց (մնացած մեծամասնությունն՝ ավելի փոքր շրջապատում), իրավապահները քրգործ են հարուցում, և օրեր շարունակ բազմաթիվ հարթակներով շրջանառվում է այդ վիրավորանքը: Օրինակ՝ երեկ ամբողջ մամուլը հեղեղված էր մի տեղեկությամբ, որ քրգործ է հարուցվել այն բանի համար, որ քպականներից մեկին անվանել են «քոռ խոզ», և պարզվել է, որ նա դրանից վիրավորվում է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: