Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Իշխանությունների համար Արցախ հասկացություն չկա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար սադրանքների է դիմում թե՛ ՀՀ և թե՛ Արցախի Հանրապետության ուղղությամբ: Թշնամու նշանառության տակ պարբերաբար հայտնվում է հատկապես Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերջին շրջանի սադրանքներին:

Փորձագետը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց՝ որքան էլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հրապարակային հարթակներում տարբեր պատեհ ու անպատեհ առիթներով հայտարարի, թե Արցախի հարցը լուծված է, այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում. «Սա ոչ միայն փորձագետների կամ ՀՀ քաղաքացիների, այլ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գնահատականն է: Նա բազմիցս է նշել, որ Արցախի հարցը լուծված չէ: Ի թիվս այլ հիմնավորումների, մատնանշվել է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Ադրբեջանին ուղղված այդ մեսիջները շատ հստակ են, և, ըստ այդմ, Ադրբեջանի ղեկավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որը պատերազմի ավարտից հետո մինչև օրս շարունակում է:

Այդ քաղաքականության բուն նպատակը Արցախը հայաթափելն է, ստեղծել իրավիճակ, որում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կզգան, որ ապահովված չեն իրենց ապրելու, աշխատելու, մեծ հաշվով, տարրական իրավունքները: Նրանց այդ նպատակի հիմքում հայաթափումն է: Այն, ինչ կատարվում է Խրամորթում, այդ նպատակով կիրառվող հոգեբանական ազդեցության օրինակ է: Հայտնի է նաև, որ վնասվել է Արցախ եկող գազատարը: Սա շրջափակված ամրոցի մարտավարության տրամաբանության մեջ է»:

Նա շեշտեց՝ տարբեր պետությունների պատմության մեջ կան այդ մարտավարության օրինակները. «Երբ ամրոցի զինվորներն ու բնակիչները չէին հանձնվում, կտրում էին ջուրը, սնունդը և այլն: Այդ ամենից հետո, այլընտրանք չտեսնելով, բնակչությունը ստիպված հանձնվում էր, լքում բնակավայրը: Հիմա նույն մարտավարությունն է Ադրբեջանը փորձում կիրառել: Այն իրականացնում է պատերազմից առ այսօր՝ պարբերաբար ավելացնելով կամ պակասեցնելով սադրանքների թիվը, կրակելով սահմանամերձ բնակավայրերի գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ բնակչության վրա, վնասելով գազատարը: Բնակչության նկատմամբ ուժ կիրառելու միակ զսպող հանգամանքը խաղաղապահ ուժերն են: Ընդ որում, եթե Ադրբեջանը կարողանա իր վերոնշյալ նպատակներին հասնել, միաժամանակ «բոնուս է» ստանալու. եթե տարածքում չլինի հայ բնակչություն, չեն լինի նաև ռուս խաղաղապահներ: Այդ առումով Ադրբեջանն իր համար ռազմավարական նշանակության խնդիր լուծելու նպատակ ունի»:

Զուգահեռ՝ այս պայմաններում նա մատնանշեց Արցախի բնակիչներին թիկունք լինելու անհրաժեշտության մասին, որը, նրա խոսքով, բացակայում է. «Այս պայմաններում, մեր, ցավոք, օրվա իշխանությունները, ձեռքները լվացել են Արցախի հետ կապված ցանկացած գործընթացից: ՀՀ օրվա իշխանությունների ներկայացրած նորանշանակ ՄԻՊ-ը գնում է Արցախ ու իր ֆեյսբուքյան էջում գրում. «ՀՀ սահմաններից դուրս առաջին այցս դեպի Արցախ է»: Սա մշակված քաղաքականություն է իշխանությունների կողմից, որը մեսիջ է Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին առ այն, որ ՀՀ իշխանությունների համար Արցախ հասկացություն չկա: Այս իրողությունների պայմաններում, Արցախի մեր հայրենակիցները, չունենալով ամուր թիկունք՝ ի դեմս ՀՀ օրվա իշխանությունների, պետք է դիմակայեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սադրանքներին: Մյուս կողմից էլ, չունենալով ամուր թիկունք, առավելագույն ջերմ ու գործնական հարաբերություններ ստեղծեն տեղում գտնվող ռուս խաղաղապահների և նրանց ղեկավարության հետ»:

Նա շեշտեց՝ հենց այս իրողությունների պայմաններում է Ադրբեջանը սադրանքների դիմում, որոնք միայն արցախա-ադրբեջանական հատվածում չեն: «Նաև ՀՀ սահմանների ուղղությամբ են: Օրեր առաջ Երասխում ևս սադրանք եղավ, ինչի հետևանքով մենք զոհ ու վիրավորներ ունեցանք: Իրենք, մեծ հաշվով, պարբերաբար մթնոլորտը շիկացած վիճակում են պահում: Սա անընդհատ է լինելու, քանի դեռ երկու պետությունների միջև երրորդ կողմի երաշխավորությամբ չեն ստեղծվել բնականոն հարաբերություններ՝ կապված նաև սահմանների և այլ խնդիրների հետ: Խոսքն այն հարթակի մասին է, որի պարագայում իրավական առումով յուրաքանչյուր պետության որոշակի պարտավորությունների դաշտ կբերեն: Իսկ խախտողը կարող է պատժվել՝ երրորդ կողմի հաշտարար դատավորի կողմից: Այդ հարթակը կարող են լինել թե՛ Մինսկի համանախագահող երկրները, թե՛ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրները, թե՛ առանձին Ռուսաստանի Դաշնությունը»,-հավելեց նա:

Ադրբեջանի սադրանքները դիտարկելով աշխարհաքաղաքական լարված իրավիճակի համատեքստում՝ փորձագետը նախ շեշտեց, որ այսօր Ռուսաստանը չհայտարարված պատերազմի մեջ է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ. «Հաշվի առնելով իրավիճակի բավականին սրված լինելը՝ ՌԴ-ն կարող է շատ ավելի կոշտ քայլեր ձեռնարկել բոլոր այն երկրների հանդեպ, որոնք կփորձեն խանգարել ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ՌԴ նախագահի կողմից իրենց առջև դրված խնդիրները լուծելու ճանապարհին: Սա վերաբերում է նաև Թուրքիային, որովհետև Թուրքիան կարող է սադրել Ադրբեջանին, օրինակ՝ Հայաստանի սահմանին լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսելու տեսանկյունից: Բայց չեմ կարծում, թե այդ դեպքում ՌԴ պատասխանը փափուկ կամ դիվանագիտական է լինելու, այն կոշտ է լինելու:

Այս տեսանկյունից կարծում եմ, որ Էրդողանը այս ամենը շատ լավ է հասկանում ու արկածախնդրության չի գնա: Պատահական չէ, որ ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները բանակցություններ են վարելու հենց Անթալիայում: Այս ամենը հաշվի առնելով՝ մեր գլխին կախված ռազմական բնույթ կրող վերոնշյալ սպառնալիքը մինիմալիզացվում է: Միակ վտանգն այս փուլում հետևյալն է. Ադրբեջանը ցույց է տալիս, որ ունի գործիքակազմ՝ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում ավելի շատ դիվիդենտներ շահելու տեսանկյունից: Թեպետ այն պահին, երբ ՌԴ-ն հասկացնի, որ այդ քայլերը որևէ արդյունավետություն չեն ունենալու, Ալիևը հետ կկանգնի իր այն բոլոր գործողություններից, որոնք կարող են սադրել ՌԴ-ին ավելի կոշտ քայլեր իրականացնելու առումով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: