Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Թվերով աղի օգտագործումը կնվազի, իսկ իրականում՝ ոչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աչքալուսանքի պես պարզվեց՝ Հայաստանի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հերթական աշխարհացունց օրենսդրական նախաձեռնությամբ: Առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով. «Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման»:

Դա ժողովրդի կողմից արդեն քննարկվում է, ծաղրի է ենթարկվում, իսկ նախագիծը ստացել է «աղամանի օրենք» անունը: Նախարարության հիմնավորումն այն է, որ «ըստ ԱՀԿ-ի, աշխարհի բնակչության շրջանում տարեկան մեկ շնչի հաշվով օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը, որն էլ բերում է առավել տարածված չորս ոչ վարակիչ հիվանդությունների աճի» (ինչպես միշտ՝ մեր նախարարությունը սեփական հետազոտությունները չունի): Սկզբի համար նշենք, որ ԱՀԿ-ի կայքում այդ մասով այլ բան է գրված. «Նատրիումի չափից ավելի ընդունումը (օրական ավելի քան 2 գրամ, որը համապատասխանում է օրական 5 գրամ աղի) և կալիումի անբավարար ընդունումը (օրական 3,5 գրամից պակաս) նպաստում են արյան բարձր ճնշմանը և մեծացնում սրտանոթային հիվանդությունների և ինսուլտի ռիսկը»։ Ըստ ԱՀԿ-ի, սննդի մեջ նատրիումի ընդունման հիմնական աղբյուրները որոշվում են բնակչության մշակութային հատկանիշներով և խոհարարական նախասիրություններով: Նատրիումը բնականորեն կա մի շարք սննդամթերքներում, ինչպես կաթը, միսը և ծովամթերքը: Այն հաճախ է լինում վերամշակված մթերքում, ինչպես հացամթերքը, մսամթերքը և խորտիկները, ինչպես նաև սոուսներում (օրինակ՝ սոյայի, ձկան):

Նատրիում կա նաև նատրիումի գլուտամատում, որն օգտագործվում է որպես սննդային հավելում աշխարհի շատ երկրներում (E 621, որը, այսպես կոչված, «համի ուժեղացուցիչ» է): Իսկ ի՞նչ է առաջարկում ԱՀԿ-ն: Իհարկե, բազմաթիվ առաջարկությունների մեջ (թվով 17) կա նաև աղամանները հանելու առաջարկությունը, բայց դա առաջինը չէ և «մեծատառերով» չի գրված: Իսկ ինչո՞ւ է Հայաստանի առողջապահության նախարարությունը «կպել» հենց այդ առաջարկությանը: Փորձենք պարզել: Բանն այն է, որ 2013 թվականին ԱՀԿ համաժողովն ընդունել է 9 գլոբալ կամավոր նպատակների իրականացման մասին որոշում, որտեղ կա նաև մինչև 2025 թվականը աշխարհում աղի օգտագործումը 30 %-ով կրճատելու նպատակը: Եվ, իհարկե, «ժողովրդավարության միջնաբերդ» Հայաստանը չի կարող անմասն մնալ դրանից:

Իսկ ինչպե՞ս հասնել դրան արագ ու առանց լրացուցիչ ծախսերի (անգամ պլ յուսով. չմոռանանք տուգանքներից բյուջե մտնող գումարները): Բանն այն է, որ երկրի բնակչության կողմից աղի օգտագործումը որոշվում է հասարակ բանաձևով՝ տարվա ընթացքում երկրում օգտագործված աղի թիվը բաժանելով բնակչության թվի վրա, այսինքն՝ պետք է իջեցնել տարվա ընթացքում ծախսված աղի քանակը: Բոլորս էլ գիտենք, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանին դրված աղը ավելի շատ թափվում է, քան օգտագործվում հաճախորդների կողմից (աղը հատկություն ունի խոնավանալու և քարանալու, որի արդյունքում էլ մատուցողները այն թափում են, ապա նորը լցնում): Իսկ սեղաններին աղամաններ չդնելու պահանջը կբերի նրան, որ հանրային սննդի օբյեկտներում աղի ծախսը զգալիորեն կպակասի, որն էլ կազդի տարվա ընթացքում հանրապետությունում ծախսված աղի ընդհանուր քանակի վրա: Կստացվի, որ Հայաստանում մարդիկ արդեն ավելի քիչ աղ են օգտագործում, բայց դա՝ թվերով, իսկ գործնականում ոչինչ էլ չի փոխվի:

Կստացվի միայն այն, որ ԱՀԿ-ն ի գիտություն կընդունի Հայաստանի կառավարության «տիտանական աշխատանքը», իսկ Նիկոլ Փաշինյանի համար պատրաստ կլինի ապագա «100 փաստերի» ևս մեկ կետը: Իրոք, օրինակ՝ ինչո՞ւ ավելորդ գումար և ժամանակ ծախսել երեխաների, անհատների, կազմակերպությունների, խոհարարների, սնունդ արտադրողների հետ բացատրական աշխատանքների, սննդատեսակներում նատրիումի քլորիդի և նատրիումի գլ յուտամատի, նաև կերակրի աղում յոդի պարունակության որոշման թանկարժեք հետազոտությունների վրա, եթե կա պոպուլիստական արդյունք ապահովող էժան և արդյունավետ մեթոդ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: