Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ Դանիելյան
Հասարակություն

Վաղարշապատում ոստիկանները գցել են գետնին ծեծել ու ոտքով հարվածել 18֊ամյա երիտասարդին. ահազանգ

Վաղարշապատի ոստիկանության բաժնում դաժանաբար են վարվում: Newspress.am-ն արդեն հերթական ահազանգ է ստանում։ Այս անգամ այն Վաղարշապատի մի բնակչուհուց էր, ով վրդովված ներկայացրեց, թե ինչպես են ոստիկանները դաժանաբար ծեծել իր 18֊ամյա որդուն` ոչնչի համար։

«Տարել են 4֊րդ հարկ, գցել են գետնին ու ծեծել։ Անգամ ոտքն են վրան դրել, պատկերացնո՞ւմ եք»,- ասաց վրդովված մայրը։

Մեզ հետ զրույցում, երիտասարդը (ում անունը չենք նշի) հաստատեց մոր խոսքերն ու մանրամասն պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։

Նա իր զարմիկների հետ այցելել է կալանքի տակ գտնվող իր բարեկամին` տեսակցության։ Հանկարծ տղայի հեռախոսի մեջ երաժշտություն է միացել։ Մինչև նա կանջատեր ձայնը` ոստիկանը մոտեցել է տղային ու կոշտ տոնով հարցրել. «Չգիտե՞ս, թե որտեղ ես գտնվում, էս ի՞նչ ա»։

Տղան հանգիստ բացատրել է, որ գիտակցում է, թե որտեղ է, ասել է, թե ինչու է այդտեղ ու բացատրել, որ երաժշտությունը հանկարծ է միացել, ինչին ոստիկանը արձագանքել է, թե` ինչո՞ւ է իր հետ մուննաթով խոսում։

«Որտեղի՞ց իմ տոնի մեջ մուննաթ տեսաք, ես այդպես եմ խոսում։ Ինչի՞ պետք է մուննաթ գամ, եթե ինձ վատ բան չեք արել»,- ասել է երիտասարդը։

Սակայն նրա այս պատասխանը ոստիկանին դուր չի եկել. «Լեզվիդ ես տալիս»,-արձագանքել է ոստիկանն ու լծվել հայտնի` «ասֆալտին փռել, պատին ծեփել», օպերացիային։ 

Երիտասարդը պատմում է, որ ոստիկանների ծեծն ուղեկցվել է նրանց հայհոյանքերով։ Իսկ երբ տղան բղավել է, որ չխփեն, թողնեն իրեն ու, որ ինքը կբողոքի` ոստիկաններից մեկը ծաղրով ու սպառնալի տոնով նկատել է. «Ում ուզում ես` բողոքի: Ու՞մ պետք է բողոքես` քեռուդ ես բողոքելու, թե՞ քեռուդ ընկերոջը»...

Ոստիկանության կողմից բռնության ենթարկված երիտասարդը, մոր ուղեկցությամբ, դիմել է Վարղարշապատի հիվանդանոց:

Այնտեղ իմանալով, որ կապտուկների հեղինակը ոստիկանությունն է, խուսափել են դիմել համապատասխան միջոցների ու տղային ճանապարհել են տուն` ասելով. «Հա ի՞նչ, քերծվածք է էլի»...

Երիտասարդը պատմում է նաև, որ մինչ այդ մոր հետ գնացել են ոստիկանություն։ Այնտեղ միջադեպի ականատես ոստիկաններից մեկն ասել է, թե նման բան չի եղել։ Երբ տղան պնդել է, որ եղել է հենց ոստիկանի աչքի առաջ, վերջինս ասել է, թե իբր իր ներկայությամբ չի եղել նման բան: Իսկ քանի որ տղայի մայրն ասել է, որ կդիմի Ներքին անվտանգության վարչություն, ուստի արդեն հիվանդանոցից վերադառնալուց հետո նրանց զանգահարել է, Վաղարշապատի ոստիկանության բաժնի ոստիկանապետը և հորդորել ներքին անվտանգությանը դիմելուց առաջ անպայման նախ իրեն տեսնել։

Իհարկե, մայրը չի պատրաստվում հանդիպել ոստիկանապետին։ Նա պատրաստ է գնալ մինչև վերջ ու պատասխանատվության ենթարկել մեղավոր ոստիկաններին։