Մարիուպոլի ծննդատան ռմբակոծությունից 4 ժամ առաջ Մարիա Զախարովան ասել է, որ ծննդատները դարձել են մարտական դիրքեր
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մարիուպոլ քաղաքի մանկական հիվանդանոցի գնդակոծությունից 4 ժամ առաջ ճեպազրույցում ասել է, որ «այնտեղ բնակություն են հաստատել ուկրաինացի ազգայնականներն ու զինյալները»։
Զախարովան հայտարարել է, որ ծննդատները դարձել են մարտական դիրքեր։
«Մարիուպոլում ազգային գումարտակները, անձնակազմին և հիվանդներին հեռացնելով ծննդատնից, զինել են այն կրակային դիրքերով», - ասել է նա։
Զախարովայի խոսքերից չորս ժամ անց ռուս զինվորականները ավիառումբ են նետել Մարիուպոլի ծննդատան վրա, ինչի հետևանքով հղի կանայք մահացել և վիրավորվել են։