Ուկրաինայում նշել են, որ գերության մեջ է գտնվում 250-300 ռուս ժամկետային զինծառայող
Ուկրաինայում գերության մեջ է գտնվում 250-300 ռուս ժամկետային զինծառայող, Feigin Live հաղորդման եթերում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Կարող եմ ասել, թե նրանցից քանիսն են գերության մեջ. նրանցից առնվազն 250-300-ն են միայն ժամկետային զինծառայողները»,- Արեստովիչի խոսքերն է մեջբերում ՈՒՆԻԱՆ-ը։
Նրա խոսքով` դժվար է ասել, թե քանի ռուս ժամկետային զինծառայող է կռվում Ուկրաինայում, սակայն չկա մի ուղղություն, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, որ այդպիսի զինծառայողներ չլինեն։