Այժմ բավականին շոկային արտաքին ազդեցություն կա Ռուսաստանի տնտեսության վրա. Պեսկով
«Այժմ բավականին շոկային արտաքին ազդեցություն կա Ռուսաստանի տնտեսության վրա, բայց այն կկայունանա, իշխանությունները ձեռնարկում են բոլոր միջոցները դրա համար»։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հայտարարել է Ռուսաստանի դեմ աննախադեպ տնտեսական պատերազմի մասին։
«Պետք չէ կանխատեսումներ անել, պետք է միջոցներ ձեռնարկել»,- ասել է Պեսկովը։