Բրիտանական հետախուզությունը մանրամասներ է հայտնել ռուս–ուկրաինական պատերազմից
Բրիտանական հետախուզությունը հաղորդել է վերջին օրերին Ուկրաինայի երկնքում ռուսական զորքերի ակտիվության զգալի նվազման մասին: Այս մասին ասվում է Բրիտանիայի պաշտպանության նախարարության Twitter-ում հաղորդագրության մեջ։
Վերջին օրերին Ուկրաինայի օդային տարածքում ռուսական օդային ակտիվության զգալի նվազում է նկատվել՝ հավանաբար Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի անսպասելի արդյունավետության և տոկունության պատճառով:
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ Կիևից հյուսիս-արևմուտք ռուսական խոշոր ավտոշարասյունը մեկ շաբաթվա ընթացքում քիչ առաջընթաց է գրանցել և շարունակում է կորուստներ կրել ուկրաինական ուժերի կողմից: