Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորում ստացած անձը Խրամորթի 51–ամյա բնակիչ է, վնասվածք ստացել է ականանետից․ Արցախի ԱՆ
Այսօր, ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արկադիի Բաղրյանը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:
Վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն:
Վիրավորվածի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում: