Լուկաշենկոն Պուտինի հետ քննարկել է Չեռնոբիլի ատոմակայանի հարցը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չորեքշաբթի երեկոյան իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Չեռնոբիլի ատոմակայանում ստեղծված իրավիճակը և բելառուս մասնագետներին հանձնարարել է ապահովել դրա էներգամատակարարումը։ BelTA-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուկաշենկոն խոսել է Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպմանը։
«Բայց մենք ինքներս կարող ենք համոզվել, և նրանց տվյալները համընկնում են մեր տվյալների հետ. Չեռնոբիլի ատոմակայանի էլեկտրամատակարարումը դադարեցվել է, դուք լավ հասկանում եք, որ կայանը ինքն է արտադրում էլեկտրաէներգիա, բայց այն նաև շատ էլեկտրաէներգիա է սպառում, որպեսզի աշխատի»,- ասել է Լուկաշենկոն: