Մարիուպոլում թեժ մարտերը շարունակվում են
Ռուսական զորքերը շարունակում են հրետակոծել Մարիուպոլ քաղաքը:
Նշենք, որ երեկ Մարիուպոլում մանկական հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, 17 մարդ վիրավորվել է։ Այս մասին Telegram-ում հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։
Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունն էլ այսօր հայտարարեց, որ Մարիուպոլում անցած օրվա ընթացքում՝ մարտի 9-ին, ոչնչացվել է 4 ռուսական տանկ, 1 հետևակի մարտական մեքենա, ոչնչացվել և խոցվել է ևս 11 միավոր ռուսական զրահամեքենա։