Լավրովը հույս ունի, որ հավանական կլինի Պուտինի և Զելենսկու հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը։
«Այսօր մենք հաստատեցինք, որ նախագահ Պուտինը չի հրաժարվում նախագահ Զելենսկու հետ հանդիպումից։ Երևի մի օր, հուսով եմ, նման կարիք առաջանա։ Բայց դրա համար անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք տանել, որն ընթանում է բելառուսական ճանապարհով։ Կայացել է երեք փուլ։ Մեր չափազանց կոնկրետ առաջարկներն ընդունվել են ուկրաինական կողմից, և նա մեզ խոստացել է, որ չափազանց կոնկրետ պատասխաններ են լինելու։ Սպասում ենք»,- ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անթալիայում ավարտվել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի և Թուրքիայի իր գործընկերներ Դմիտրի Կուլեբայի և Մևլութ Չավուշօղլուի բանակցությունները, որոնք տևել են 90 րոպե։