Ուկրաինան գտնվում է «անվտանգության վակուումում» և երաշխիքների կարիք ունի. Կուլեբա
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, օգնություն չի ցուցաբերում Կիևին: Այս մասին գրում է TACC-ը:
Նրա խոսքով՝ այժմ «Ուկրաինան գոյությունը պահպանում է անվտանգության վակուումում», և Կիևը «պետք է ստեղծագործ մտածի»՝ ապահովելու նրա պաշտպանությունը։
«ՆԱՏՕ-ն դեռ ի վիճակի չէ ապահովել մեր անվտանգությունը ռուսական հարձակումներից։ Հիմա մենք պետք է ապահովենք Ուկրաինայի անվտանգությունը, հիմա պետք է խոսենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին»,- ասել է Կուլեբան։
Նա նշել է, որ Ուկրաինան ցանկանում է միջազգային մակարդակով քննարկել իր անվտանգության երաշխիքները Թուրքիայի, հարևան երկրների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ։