Չավուշօղլուն խոսել է Լավրովի և Կուլեբայի հետ հանդիպման մասին
«Թուրքիան կշարունակի դիվանագիտական ջանքերը՝ խթանելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը». Այս մասին Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Anadolu-ն։
Նա նշել է, որ Անկարան հուսով է տարածաշրջանում խաղաղության շուտափույթ վերականգնմանը և կշարունակի ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտությունը խթանելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ այսօր Անթալիայում կայացել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։