Ուկրաինայի պաշտպանության ուժերը ռուսական բանակին կանգնեցրել են բոլոր ուղղություններով. Ուկրաինայի ԳՇ
Ուկրաինայի պաշտպանության ուժերը ռուսական բանակին կանգնեցրել են բոլոր ուղղություններով. ռուսները փորձում են պահպանել իրենց դիրքերը, ասվում է Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ ռուսական բանակը փորձում է վերականգնել զգալի կորուստներ կրած ստորաբաժանումների մարտունակությունը, վերախմբավորվում է և չի հրաժարվում Կիևը արևմուտքից և հարավ-արևմուտքից շրջապատելու պլանից։
Ուկրաինայի զինված ուժերը չեն բացառում ռուսական դիվերսիոն-հետախուզական խմբերի պատրաստումն ու ներթափանցումը Կիև: