Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սրում են պարենային և էներգետիկ ճգնաժամն աշխարհում. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ բանակցությունները միակ հնարավոր միջոցն են՝ օգնելու հրադադարի հաստատմանը և ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Այս մասին դիվանագետն ասել է իր իտալացի գործընկեր Լուիջի Դի Մաոյի հետ տեսազրույցի ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքին:
Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է խրախուսի Ռուսաստանին և Ուկրաինային հավատարիմ մնալ բանակցությունների ընդհանուր ուղղությանը և ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար։
«Պրակտիկան ցույց է տվել, որ պատժամիջոցները չեն կարող լուծել խնդիրները: Դրանք կստեղծեն նորերը։ Պատժամիջոցների էսկալացիան լուրջ ազդեցություն կունենա համաշխարհային ֆինանսների, էներգետիկայի, սննդի, տրանսպորտի, մատակարարման շղթայի և այլ ասպեկտների վրա: Ինչպես նաև վնաս կհասցնեն համաշխարհային տնտեսության վերականգնման և համաճարակի հետևանքով տուժած բոլոր երկրների մարդկանց ապրուստին»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը: