Չինաստանը սպառնում է հակահարված տալ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին
Պեկինը մտադիր է կոշտ պատասխան տալ, եթե Չինաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կիրառվեն՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակասությունների պատճառով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանի հայտարարությանը:
«Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱՄՆ-ն իրավունք չունի այսպես կոչված պատժամիջոցներ կիրառել չինական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Հակառակ դեպքում, Չինաստանը այդ ամենին վճռական ու լուրջ պատասխան կտա»,- ասել է դիվանագետը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն օգնի ուկրաինական խնդրի լուծմանը, այլ ընդհակառակը, նոր խնդիրներ կստեղծեն։