Դոնեցկում ձերբակալել են Ուկրաինայի մի քաղաքացու, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել
ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ հանրապետությունում ահաբեկչություն է կանխվել: Ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի, ով ներգրավված է եղել ահաբեկչական գործունեության մեջ։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկչություն։ Դոնեցկում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի Նազարենկո Դմիտրի Անատոլևիչը՝ ծնված 1979թ.-ին», - ասվում է շտաբի Telegram ալիքում։