Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրաԴատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՊակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցնում Եմենի հութիներինԴպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Գորիսում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր
Դատախազական ներգործության արդյունքում՝ «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40,000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում «ավտոմատով» կրшկողին 8 ամիս անց հայտնաբերեցինԶելենսկին պատասխանել է Ռուբիոյին․ Կապեք Ռուսաստանի բերանը
Դատարանը կալանավորել է Կոտայքում պարեկների վրա ինքնաձիգով կրակnցներ արձակած ու փախուստի դիմած անձանց
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ Կոնգրեսի 100 անդամներ կոչ են անում Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունըԶովունիում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավորԼեհաստանում հարձակվել են դպրոցի վրա․ կա զոհ և վիրավորներ51 մարմնի արտաշիրիմում պետք է արվի. Անհետ կործաների հարազատների խնդրանքըԻրանի հետ հնարավոր համաձայնագիրն ամբողջությամբ չի համապատասխանում իմ ակնկալիքներին. Դոնալդ ԹրամփՄիակ հանցագործը, ում անմեղության կանխավարկածը սրբորեն պահվել է անձամբ Նիկոլի գլխավորությամբ՝ Շաքի գյուղում հայի տուն մտած ադրբեջանցի հրոսակն է․ Տեր-ՆակալյանՌուսաստանը անտեսեց 44-օրյա պատերազմի դասերը. քաղաքագետ Տարաս ԿուզիոՌոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքըՓաշինյանի որոշմամբ, Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով, հանձնաժողով է ստեղծվելՎարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Ռոսիա» կինոթատրոնի նախկին շենքը
Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Շուշի քաղաք է ժամանել միջազգային ճանապարհորդներից կազմված խումբՀայաստանում տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի և Իրանի դեմ. ՌԴ Անվտանգության խորհուրդՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿՕրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամԴրա համար երեկ խորհրդարանում հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Քաղաքական վերլուծաբանԼռել չի՛ կարելի. Արթուր Պապյանը՝ Արթուր Դանիելյանի ու Վահրամ Սահակյանի կալանավորման մասինԳեղարքունիքի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3,240 քմ մակերեսով 2 հողատարածքԿառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելԵկեղեցին թող առաջարկ անի՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ․ Նիկոլ ՓաշինյանՄենք ադեկվատությունը չպետք է կորցնենք. Փաշինյանը սարսափած է երեկվա ԱԺ-ի քննարկումներիցԱդրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ. Փաշինյան«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի փախուստի դիմելու մասին լուրերը
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Հասարակություն

Հորդորում ենք զերծ մնալ հանրային ծառայողներին որևէ եղանակով կամ տեսքով կաշառք տալու փորձերից․ Դատախազություն

Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննվում են տարբեր պետական մարմինների ներկայացուցիչների տված հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործեր, որոնք վերաբերում են քաղաքացիներից՝ իրենց օգտին գործողություն կատարելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալուն կամ դրանց փորձերին:

Դատախազությունից հայտնում են, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի աշխատակցից ստացված հաղորդման հիման վրա 2022թ. փետրվարի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից 2021թ. հուլիսին կատարված հերթական փաստագրման արդյունքում դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի բնակչուհի Ա. Դ.-ի նպաստ ստանալու իրավունքը:

Դրան հաջորդող ժամանակահատվածում վերջինս բազմիցս դիմել է տարածքային կենտրոն՝ պահանջելով վերականգնել նպաստ ստանալու իրավունքը: Հերթական անգամ՝ 2022թ. փետրվարի 7-ին, ժամը 11:00-ի սահմաններում, վերջինս գնացել է նշված կենտրոն և խորհրդակցությունների սենյակում հանդիպել սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետի հետ: Այդ ընթացքում ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար Ա.Դ.-ն բաճկոնի գրպանից հանել և որպես կաշառք նրան տվել է 50.000 ՀՀ դրամ՝ կաշառքի առարկա հանդիսացող գումարը դնելով հիշյալ սենյակի սեղանին գտնվող թղթերի տակ, ապա հեռացել:

Այնուհետև, բաժնի պետի պահանջով քաղաքացին ետ է կանչվել, նրանից պահանջվել է վերցնել որպես կաշառք տված գումարը, ինչն անելուց հետո նա հեռացել է:

Նշված հանցավոր արարքը կատարելու համար Ծովինար բնակավայրի բնակչուհուն ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրվել է մեղադրանք:

Նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ, մեկ այլ դեպքում ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի կողմից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում տված հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2022թ. փետրվարի 26-ին հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ խարդախությամբ ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և վերոնշյալ քննիչի վարույթում գտնվող քրեական մի գործով հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձը՝ Վ. Գ.-ն, 2022թ. փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, այցելել է քննիչի աշխատասենյակ, ներկայացրել հափշտակության առարկա «Mercedes-Benz» մակնիշի տրանսպորտային միջոցը վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դիմում: Միաժամանակ, քննիչի կողմից իր լիազորությունների շրջանակում իր օգտին գործողություններ կատարելու՝ հիշյալ տրանսպորտային միջոցը հնարավորինս շուտ առգրավելու և իրեն վերադարձնելու, ինչպես նաև նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, նրան տվել է 200 ԱՄՆ դոլար՝ ծրարով դնելով քննիչի աշխատասեղանին:

Սակայն վերջինիս պահանջով անձը հետ է վերցրել գումարն ու դուրս եկել աշխատասենյակից: Շուրջ 5 րոպե անց Վ.Գ.-ն կրկին մտել է աշխատասենյակ, գումարը ծրարով դրել աշխատասեղանին և հեռացել` անտեսելով վերադառնալու վերաբերյալ քննիչի պահանջները: Դրանից անմիջապես հետո վերջինս կատարվածի վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել քննչական բաժնի պետին:

2022թ. մարտի 3-ին Վ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:

Նշված քրեական գործով ևս հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ մի շարք քրեական գործեր են հարուցվել և ՀՀ ՀԿ-ում քննվում՝ նաև կատարած վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար վարորդների կողմից Ոստիկանության պարեկային ծառայողին կաշառք առաջարկելու բազմաթիվ դեպքերի առթիվ:

«Նշված փաստերը վկայում են, որ արմատավորվում և ընդլայնվում է պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից ընդգծված անհանդուրժողականությունը՝ իրենց օգտին գործողություններ կատարելու համար քաղաքացիների կողմից տարատեսակ եղանակներով կաշառք առաջարկելու արատավոր և հանցավոր պրակտիկայի նկատմամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում կրկին զգուշացնելու, որ հանցագործություն է ինչպես իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունք կամ որևէ այլ առավելության տրամադրման եղանակով կաշառք տալը, այնպես էլ այդպիսիք խոստանալը կամ առաջարկելը: Նշված հանցավոր արարքի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով:

Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ զարտուղի ճանապարհով խնդիրներն իրենց ցանկալի ձևով լուծելուն միտված գործողություններ կատարելու համար հանրային ծառայողներին որևէ եղանակով կամ տեսքով կաշառք տալու փորձերից:

Դրանք հանցավոր արարքներ են և անխուսափելիորեն հանգեցնելու են քրեական պատասխանատվության»,-նշում են դատախազությունից։