Եվրամիությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու պատրաստակամության մասին
Վերսալում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։ Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում տալով գագաթնաժողովի արդյունքներին հաջորդած հայտարարությանը:
«Մենք վճռական ենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա։ Մենք զգալի պատժամիջոցներ ենք ընդունել և պատրաստ ենք արագ ընդունել նորերը»,- ասվում է փաստաթղթում։