Չինաստանը բարձր է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կարևորությունը
Չինաստանը չափազանց կարևոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացին աջակցելը: Պեկինը աջակցում է խաղաղ կարգավորմանը նպաստելու ցանկացած ջանքերի: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով վարչապետ Լի Կեցյանի հայտարարությանը:
«Ուկրաինայում ներկայիս իրավիճակը իսկապես տագնապալի է, և պետք է բոլոր ջանքերը գործադրել Ռուսաստանին և Ուկրաինային աջակցելու բանակցություններում՝ դժվարությունները հաղթահարելու և խաղաղ լուծման հասնելու համար»,- ասել է Լին։
Նա հավելել է, որ Չինաստանը «աջակցում և խրախուսում է բոլոր ջանքերը, որոնք նպաստում են ճգնաժամի խաղաղ կարգավորմանը»։