Բայդենը Կոնգրեսին կառաջարկի չեղարկել Ռուսաստանի հետ նորմալ առևտրային հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը Կոնգրեսին կառաջարկի չեղարկել Ռուսաստանի հետ նորմալ առևտրային հարաբերությունները, ինչը թույլ կտա բարձրացնել Ռուսաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Կոնգրեսը կարող է Ռուսաստանին զրկել այն նորմալ կարգավիճակից, որի հետ ԱՄՆ-ն օրենքով պահպանում է «մշտական նորմալ առևտրային հարաբերություններ»։
Գործակալության տվյալներով՝ երկու կուսակցություններն էլ պատրաստ են կողմ քվեարկել այս որոշմանը։