Զելենսկին խոսել է Մարիուպոլի շրջափակման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի երեկոյան տեսաուղերձ է տեսագրել ուկրաինացի ժողովրդի համար, որում խոսել է ռուս զինվորականների կողմից Մարիուպոլի շրջափակման մասին։
«Չնայած այն հանգամանքին, որ ռուսական զորքերը չդադարեցին կրակել, այնուամենայնիվ ես հրամայեցի բեռնատարների շարասյուն ուղարկել Մարիուպոլ՝ սնունդով, ջրով և դեղորայքով: Բայց… նրանք տանկային գրոհ ձեռնարկեցին «կյանքի» այս միջանցքի վրա: Նրանք դա արել են գիտակցաբար, «որովհետև հստակ հրահանգ են ստացել Մարիուպոլին պատանդ պահել և ծաղրել նրան: Անընդհատ ռմբակոծել, անընդհատ գնդակոծել: Այսօր նրանք ավերել են Դոնեցկի մարզում Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գլխավոր վարչության շենքը: Այս շենքի կողքին էր այն վայրը, որտեղից պատրաստվում էին տարհանել Մարիուպոլի բնակիչներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։