Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
Մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել է դաշտում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: