ԱՄՆ-ն Ուկրաինային կաջակցի նաև դիվանագիտական հարթակում
ԱՄՆ-ը կարծում է, որ Մոսկվան միայն Կիևի հետ բանակցությունների պատրանք է ստեղծում, անընդունելիորեն ձգտում է Ուկրաինայի հանձնմանը, ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Մեկնաբանելով Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների բանակցությունները՝ ամերիկացի դիվանագետն ասել է. «Մենք կաջակցենք մեր ուկրաինացի գործընկերներին դիվանագիտական շփումներում, դիվանագիտական նախաձեռնություններում, որոնց նրանք ցանկանում են մասնակցել։ Դա չի նշանակում, որ մենք անպայման կունենանք մեծ հույսեր»,- ՏԱՍՍ-ը փոխանցում է նրա հայտարարությունը: