Ադրբեջանի զինուժն ականանետ է կիրառել Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ, Թաղավարդում՝ բարձրախոսով գյուղը լքելու կոչեր հնչեցրել
Ադրբեջանի զինուժն ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:
Տուժածներ չկան:
Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր: