64 կիլոմետրանոց ռուսական ավտոշարասյունը հիմնականում ցրվել է. BBC
Maxar-ի հրապարակած արբանյակային լուսանկարներից հետևում է, որ Կիևի մերձակայքում գտնվող 64 կիլոմետրանոց ռուսական ավտոշարասյունը, որի մասին գրվում էր մի քանի օր, հիմնականում ցրվել է, գրում է BBC-ն։
Լուսանկարները ցույց են տալիս, որ շարասյան որոշ հատվածներից տեխնիկան ցրված է, մասնավորապես Կիևի մարզի Բորոդյանսկի շրջանի Լուբյանկա և Օզերա գյուղերի մոտ գտնվող անտառային գոտիներում։
Զրահատեխնիկայի, հրետանու, շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի և բեռնատարների հսկայական և գործնականում կանգուն շարասյունը մի քանի օր կանգնած էր Չեռնոբիլից հյուսիս-արևմուտք, դեպի Կիև ճանապարհին: