Եվրոպան մտադիր է միանալ Ուկրաինայի հարցով բանակցություններին. Հունգարիայի վարչապետ
Եվրոպան մտադիր է միանալ Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցություններին: ԵՄ-ի հետ խորհրդակցություններից հետո հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Հնարավոր է, որ բախումները ձգձգվեն: Մենք որոշեցինք, որ Եվրոպան նույնպես կմիանա հրադադարի բանակցություններին»,- ասել է Օրբանը՝ Վերսալում ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո: Սակայն, թե ինչ բանակցությունների մասին է խոսքը, չի նշվում։
Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքին և ուկրաինական զորքերին։