Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով է Sputnik Բելառուսին:
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, հանդիպումը կկայանա ուրբաթ օրը՝ մարտի 11-ին։