Զագրեբում անհայտ առարկա է ընկել երկնքից, որին հետևել է պայթյուն
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անհայտ առարկա է ընկել երկնքից, որին հետևել է պայթյուն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Večernji list-ին:
Դեպքը տեղի է ունեցել Յարունի տարածքում: Տեղում հայտնաբերվել է խառնարան, իսկ ոչ այնքան հեռու՝ երկու օդապարիկ։ Տեղի բնակիչները ոստիկաններին հայտնել են, որ իրենք լսել են պայթյունի ուժգին ձայնը:
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Քաղաքացիներին ասել են, որ անհանգստանալու պատճառ չունեն, ինչպես նաև խնդրել են դեպքի վայրից կադրեր չտարածել սոցիալական ցանցերում։