Ուկրաինացի 9 զինվոր վայր է դրել զենքերն ու անցել ԴԺՀ-ի կողմը
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական աշխարհազորից հայտնում են, որ ուկրաինացի 9 զինվոր կամավոր վայր են դրել զենքերը և անցել ԴԺՀ-ի կողմը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ծովային 36-րդ բրիգադի 9 զինծառայող կամավոր վայր են դրել զենքերը և անցել Դոնեցկի ժողովրդական հանրապետության կողմը»,-ասվում է ժողովրդական միլիցիայի հայտարարության մեջ: