Պուտինը երբեք, երբեք չի հաղթի Ուկրաինայում. ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ վճռական է շարունակել աջակցել Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում և ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «երբեք, երբեք» չի հաղթի այս երկրում։ Այս մասին գրում է Golosameriki.com-ը:
«Պուտինը երբեք, երբեք չի հաղթի Ուկրաինայում»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ Կոլումբիայի առաջնորդ Իվան Դուկեի հետ Սպիտակ տանը բանակցություններից առաջ։
«Ես հավատում եմ, որ Միացյալ Նահանգները և աշխարհի ժողովուրդը կշարունակեն աջակցել ուկրաինացի ժողովրդին, որը պաշտպանում է իր երկիրը»,- ասել է Բայդենը և հիշեցրել, որ այս պահին ԱՄՆ-ն արդեն մեկ միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային՝ որպես անվտանգության ապահովման հարցում աջակցություն: