«Խնդրում եմ դա արեք». Պուտինն աջակցել է Սերգեյ Շոյգուի որոշմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների» զինվորականներին ռուսական զինուժի ձեռքում հայտնված արևմտյան արտադրության զենքերը փոխանցելու նախաձեռնությանը։
«Ինչ վերաբերում է զենքի մատակարարմանը, հատկապես՝ արևմտյան արտադրության, որը հայտնվել է ռուսական բանակի ձեռքում, իհարկե, ես կողմնակից եմ այն Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների զորամասեր տեղափոխելու հնարավորությանը»,- ասել է նա։
«Խնդրում եմ դա արեք», - դիմել է Պուտինը Շոյգուին և հավելել, որ եթե նախագահի մակարդակով այս հարցի վերաբերյալ որևէ որոշում է պահանջվում, ապա ինքը պատրաստ է ընդունել դրանք։