ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը գրեթե մշակել է երկրի արևմտյան սահմանների ամրապնդման ծրագիր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է առանձին զեկույց պատրաստել Ռուսաստանի արևմտյան սահմանների ամրապնդման վերաբերյալ՝ կապված ՆԱՏՕ-ի գործողությունների հետ։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության արևմտյան սահմանների ուժեղացմանը՝ կապված այն գործողությունների հետ, որոնք ՆԱՏՕ-ի երկրները ձեռնարկում են այս ուղղությամբ, կարծես թե ի պատասխան նրանց արածի, սա առանձին քննարկում է պահանջում»,- ասել է Պուտինը մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Խնդրում եմ պատրաստել առանձին զեկույց և զեկուցել, դրա քննարկման արդյունքներով մոտ ապագայում մենք համապատասխան որոշում կկայացնենք»,- դիմել է Պուտինը պաշտպանության նախարարին։
Իր հերթին, Շոյգուն ասել է, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը գրեթե մշակել է երկրի արևմտյան սահմանների ամրապնդման ծրագիր։