Կրեմլում չեն բացառել Պեսկովի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը
Ոչ ոք չի բացառում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը, սակայն նախապես պատվիրակություններն ու նախարարները պետք է համոզվեն, որ պետությունների ղեկավարները հանդիպում են հանուն արդյունքների, այլ ոչ թե զրույցի։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմի դիրքորոշումները հայտնի են, դրանք հստակ ձևակերպված են և ուկրաինացի բանակցողների ուշադրությանն են ներկայացվում, մենք սպասում ենք փոխադարձ ձևակերպումների»,- ընդգծել է Պեսկովը։