ՌԴ-ն կոնկրետ պահանջներ է ներկայացրել Ուկրաինային. Պեսկով
Ռուսաստանն Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար կոնկրետ պահանջներ է ձևակերպել և փոխանցել ուկրաինական կողմին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է և մեկ անգամ չէ, որ հայտնվել է ուկրաինական կողմի ուշադրության կենտրոնում։ Նա նաև ընդգծել է, որ Ղրիմը ռուսական տարածաշրջան է, դա պետք է իմանալ և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե։ Խոսելով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի մասին՝ Պեսկովը նշել է, որ դրանք ինքնիշխան, անկախ պետություններ են, դրանք ճանաչված են Ռուսաստանի Դաշնության կողմից։