Սումիում 29 ռուս զինվորական է ձերբակալվել
Սումիի շրջանում ոստիկանությունը և տարածքային պաշտպանության ներկայացուցիչները ձերբակալել են 29 ռուս զինծառայողի, հայտնում է Korrespondent.net-ը՝ Ուկրաինայի ազգային ոստիկանությանը հղումով։
«Զինվորական համազգեստով կասկածելի անձանց մասին տեղեկություն են հաղորդել Ռոմենսկի շրջանի անհանգստացած բնակիչները: Ոստիկանությունը տարածքային պաշտպանության ներկայացուցիչների հետ արձագանքել է դիմումին և ձերբակալել Ռուսաստանի Դաշնության 29 զինծառայողի»,- ասվում է հաղորդագրության մեջ։