Ափսոսում եմ մեծ կորստի համար. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ։
«Ջերմորեն հիշում եմ մեր հանդիպումները, զրույցները պետության կյանքի տարբեր փուլերի վերաբերյալ, նրա խորը մտահոգությունները խնդիրների շուրջ և վառ ոգևորությունը ամեն մի հաջողության համար։
Ափսոսում եմ մեծ կորստի համար»: