Այս իշխանությունների խաղաղությունը միայն մահ, հայրենիքի և ազգի կործանում է բերում. միակ փրկությունը նրանցից ազատվելն է. Մետաքսե Հակոբյան
Խաղաղություն բառն էլ արդեն դարձավ երկու տեսակ՝ նախկիններ և ներկաներ: Իրենց խաղաղությունը ես չգիտեմ, թե որն է, որովհետև իրենց խաղաղությունը բերում է մահ, հայրենիքի կործանում, ազգի կործանում: Մենք դա արդեն 4 տարի շարունակ տեսնում ենք և չի կարող իրենց քաղաքականությունը փոխվել: Այս մասին այսօր «Հայելի» ակումբի տեսազրույցի ժամանակ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրրադառնալով ՀՀ իշխանությունների քաղաքականությանը:
«Տարիներ շարունակ մենք տեսնում ենք, որ նրանց խոսքի հետևում աղետ է կանգնած: Ամեն աղետ հաղթահարելուց հետո մենք գնում ենք դեպի նոր աղետ: Չկա փրկություն, քանի դեռ կան այդ իշխանությունները: Եվ արդեն կարևոր չէ, որ մեկ ազգանունը մյուսով է փոխվում, նախագահը մեկը մյուսով է փոխվում... Ընդ որում՝ նախագահը մեկ նախադասությամբ ազգակործան միտք արտահայտեց: Դրանք քաղաքական կերպար են, որոնք կառավարվում են մի կետից և այդ կետի նպակատն ուղղակի Հայաստանի վերացումն է: Մեր միակ փրկությունը նրանցից ազատվելն է, և եթե մենք դա չենք անում, ուրեմն՝ ազգովի գնում ենք դեպի կործանման: Այլ տարբերակ չկա: Հայաստանի կառավարության գլխին կանգնած անձը ոչինչ չի անում, որպեսզի Արցախը փրկի այն իրավիճակից, որում հայտնվել է: Դրան զուգահեռ կործանում է Հայաստանը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը: