Ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա․ Արցախի ԱԽ
Համացանցում լրատվական ուղղվածության որոշ կայքեր և սոցիալական ցանցի էջեր շրջանառում են տեղեկություններ, որոնց համաձայն՝ Հանրապետության այս կամ այն համայնքներում ստեղծվում են «ինքնապաշտպանական կազմավորումներ»։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԽ գրասենյակից:
«Հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, իրականացնում է իր վրա դրված խնդիրներն ամբողջ ծավալով։ Լրացուցիչ կառույցների ձևավորման վերաբերյալ լուրերը կեղծ են այնքանով, որքանով որ գործնականում նման ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա։
Հանրությանը հորդորում ենք տուրք չտալ կեղծ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-ասված է ԱԽ հաղորդագրության մեջ: