NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Որքան կանխարգելելուն ուղղված գործողություններն ուշանան, այնքան մենք ավելի մեծ գին ենք վճարելու հետևանքների համար». Թադևոս Ավետիսյան «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին բազմաթիվ տնտեսական ու սոցիալական խնդիրներ են սպասվում, կան նաև մարտահրավերներ, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու: Այսօր անդրադարձել ենք մեկ այլ խնդրի՝ խուճապին, որն առկա է նաև Հայաստանում: Անկախ այն հանգամանքից՝ այս պահին անհանգստանալու առիթ իրապես կա, թե ոչ, մեր հասարակությունը ևս շտապում է մթերային խանութներ՝ պարենային ապրանքների պաշարի հետևից: Իսկ գներն օր օրի թռիչքաձև աճում են: ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով նախ խուճապին, «Փաստի» հետ զրույցում ընդգծել է առկա ռիսկերի մասին:

«Իհարկե, կան ռիսկեր, որոնք որոշակի օբյեկտիվ հիմքեր ունեն, բայց, իհարկե, մեղավորը քաղաքացին չէ, որ խուճապային մթնոլորտ է ստեղծվել: Սա պետք է փաստել, որովհետև եթե մենք ճիշտ չգնահատենք իրավիճակը, երբեք չենք կարողանա գալ դրա արդյունավետ ու օպերատիվ լուծումներին: Խուճապի պատճառը ստեղծված իրավիճակն է: ՀՀ սովորական քաղաքացին առաջին հերթին դիտարկում է տեղեկատվական հոսքերը և, ըստ այդմ, որոշակի վարքագիծ է ձևավորում, ինչն օբյեկտիվ հիմքեր ունի: Ի վերջո, մարդիկ ապրում են այս երկրում, ամեն օր մտնում են խանութ: Նաև իրենց փորձից ելնելով են իրենց վարքագիծը ձևավորում: Բացի այդ, նաև լավ օրից չէ, որ մեզ մոտ այսքան արագ խուճապային տրամադրություններ ստեղծվեցին: Ե՞րբ է քաղաքացիների կողմից խուճապային վարքագիծը շատ արագ ձևավորվում, և ե՞րբ է այն շատ ավելի ոչ համարժեք հնարավոր խնդիրներին ու ռիսկերին: Նախ՝ երբ քաղաքացիները, մեծ հաշվով, իրենց օրինակով բացասական փորձ ունեն, երկրորդ՝ երբ չեն վստահում օրվա իշխանություններին նաև խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողության տեսանկյունից»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ մեզ մոտ առկա այս խուճապային իրավիճակը ևս պայմանավորված է նշված պատճառներով:

«Մեր քաղաքացիների այս տրամադրությունները հավաքական իմաստով էլ ավելի կսրեն իրավիճակը: Այսինքն, եթե, նոր իրողություններով պայմանավորված, կան նոր ի հայտ եկած գնաճի ճնշումներ, ապա խուճապը գնաճի ևս մեկ նոր գործոն է և առնվազն ոչ պակաս վտանգավոր, քան մյուս գործոնները: Մենք գործ ունենք վարքագծի փոփոխության և հոգեբանական գործոնի հետ: Այս առումով հիմնական անելիքը, ի վերջո, պետության դաշտում է: Պատասխանատու կառույցների ներկայացուցիչները չպետք է հանգստացնեն իրավիճակը միայն խոսքերով, որովհետև այլևս հավատացող չկա՝ ասում են մի բան, իրողությունները բոլորովին այլ բան են փաստում: Մարդիկ խոսքին չեն հավատում, որովհետև ինչքան հնարավոր է՝ խաբում են: Շատ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ, ինչը հիմնված կլինի փաստի վրա, և միայն այդ դեպքում վարքագծի, այսպես ասենք, հետփոփոխություն կտեսնենք: Որքան այս իրավիճակը կանխարգելելուն ուղղված գործողություններն ուշանան, դանդաղեն կամ ձախողվեն, այնքան մենք ավելի մեծ գին ենք վճարելու հետևանքների համար»,-ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ շեշտելով անհրաժեշտ քայլերի բացակայության մասին:

«Բացի նրանից, որ ինչ-որ պաշտոնյաներ իրենց հերթական շոուներն են անում, կոնկրետ գործողություններ ես չեմ տեսնում: Շուկայում հանգստություն պետք է բերել, առնվազն մարդիկ փաստով պետք է տեսնեն, որ շուկան պաշտպանված է, դեֆիցիտային մեծ ռիսկեր չկան, ներքին պահանջարկն արդյունավետ կերպով ապահովելու հնարավորություն կա: Բայց հիմա մարդկանց ավելորդ լարվածությունը նաև աժիոտաժի է հանգեցրել, ինչը շատ կոնկրետ գործողություններով պետք է կանխել: Եթե կոնկրետ փաստացի արդյունքներով հնարավոր չլինի հասնել մարդկանց վարքագծի փոփոխության, բազմապատիկ բացասական էֆեկտ ենք ունենալու»,-հավելեց նա:

Անդրադառնալով ՌԴ կառավարության այն առաջարկությանը, ըստ որի, 2022 թվականի մարտի 15-ից օգոստոսի 31-ը Ռուսաստանը կարող է արգելել նաև հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, Թադևոս Ավետիսյանը դիտարկեց պարենային անվտանգության ռիսկերը նվազեցնելու հնարավորությունը: Նրա խոսքով, առնվազն մի քանի ուղղություն կա, որոնց առումով պետական մակարդակով պետք է առաջնային քայլեր արվեն: «Խոսքը ոչ թե ձևական, այլ իրական՝ նպատակից բխող ու իրավիճակին համարժեք քայլերի մասին է: Այդ ուղղություններից առաջինը, բնականաբար, առանձին բանակցություններն են նույն ՌԴ-ի հետ: Հաշվի առնենք, որ ներքին պահանջարկը բավարարելու համար ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման հնարավորությունը Ռուսաստանը թողել է: Այստեղ մենք պետք է կարողանանք օր առաջ աշխատել այդ ուղղությամբ ու, ի վերջո, ՌԴ-ից գոնե նվազագույն ներկրման մեր հնարավորությունը պահպանել:Երկրորդ՝ մենք ունենք չիրացված ներքին պոտենցիալ: Մեր գյուղատնտեսությունը 2021-ին 2020-ի համեմատ նվազել է, և չիրացված մեծ պոտենցիալ կա:

Այս ուղղությամբ պետության կողմից շատ կոնկրետ քայլեր պետք է իրականացվեն, որ մենք մեր չմշակվող հողատարածքները և ռեսուրսը օգտագործենք առավելագույնս ու կարողանանք մեր ներքին արտադրությունն ավելացնել: Նշվածը հնարավոր չէ իրականացնել գյուղացիների հետ սելֆի անելով ու գյուղացիներին հորդորելով: Պետք է լինի ծրագրային ու ոչ թե այս պահի, այլ երկարաժամկետ հստակ աջակցություն: Պետք է առավելագույնի հասցնել մեր ունեցած ներուժը, պոտենցիալը, ինչը պետք է կիրառվի ու վերջնարդյունքում դառնա պրոդուկտ: Բացի այս, չպետք է սպասենք, որ պարենային ճգնաժամ ունենանք, և նոր անդրադառնանք այդ ուղղություններին: Նաև պետք է այլընտրանքային ներմուծման շուկաները ուսումնասիրել. պետք է հստակեցվի, թե, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում այլընտրանքային շուկաներից ինչ կոնկրետ ուղղություններով ու պետական ինչ աջակցությամբ կկարողանանք ապահովել ներքին պահանջարկը»,հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով խուճապին զուգահեռ պարենի շուկայում արդեն առկա թանկացումներին և որոշ տնտեսվարողների կողմից պարզապես առիթից օգտվելու հնարավորությանը՝ Թ. Ավետիսյանը նշեց. «Այո, կլինեն նման դեպքեր, ինչը նման իրավիճակներում օբյեկտիվ է՝ շահույթի ձգտող բիզնեսի տեսանկյունից: Չի բացառվում՝ լինեն որոշ տնտեսվարողներ, որոնք, օգտվելով իրավիճակից, գերշահույթներ ստանալու հակվածություն կունենան: Դրա համար բավարար գործիքակազմ ունենք, նաև բնակչության հարկերից սնվող պետական մարմիններ, որոնք ստեղծված են այդ հարցերը դիտարկելուն ու այդ չարաշահումների դեմն առնելու համար: Բայց չպետք է սպասել մինչև չարաշահումները ու հետևանքները վրա հասնեն, նոր սկսեն հետևանքների դեմ պայքարել: Եթե մենք խոսում ենք հակաճգնաժամային գործողություններից, կանխարգելիչ միջոցառումներն այդ առումով պատիկներ անգամ ավելի էֆեկտիվ են, քիչ ծախսատար և արագ արդյունք բերող, քան հետևանքների դեմ չակերտավոր քաջաբար պայքարելը: Մենք այս ընդհանուր կանոնի հակառակ պատկերն արդեն առիթ ունեցել ենք տեսնել 2020-ին, երբ մեր երկրում տարածվում էր Covid-ը և ունենում տնտեսական ու սոցիալական հետևանքներ: Այնպես որ, այդ բացասական փորձով պայմանավորված՝ այսօր մարդիկ օբյեկտիվորեն այսպիսի վարքագիծ ունեն, գերլարված են»:

Ամփոփելով՝ նա շեշտեց, որ այսօր դժվար է ամբողջական գնահատական տալ, թե աշխարհաքաղաքական իրողությամբ պայմանավորված՝ իրավիճակը ինչպես կազդի մեր տնտեսության վրա, քանի որ ռիսկերը դեռ ընթացքի մեջ են. «Ի վերջո, պատերազմական գործողությունները շարունակվում են, պատժամիջոցներն ամենօրվա ռեժիմով ավելանում են, և փոխվում է իրավիճակը: Միևնույն ժամանակ, ընդհանուր ֆոնը պարզ է, և հետևանքները հստակ ուղղություններով լինելու են, Խնդիրներ ևս կան: Մինչդեռ կան իրական հնարավորություններ և համաչափ լուծումներ: Ի՞նչ կունենանք, ցույց կտա ժամանակը, որովհետև էապես կասկածում եմ, որ օրվա իշխանությունները արդյունավետ վարքագիծ կցուցաբերեն»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: