Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Իսկ մենք... կարծես դեմ չենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աշխարհը փոխվում է, այն էլ՝ գլխապտույտ արագությամբ, իսկ մենք աշխարհի մի մասնիկն ենք, բայց չենք ընթանում այդ փոփոխություններին ընդառաջ, չենք փորձում փոփոխությունները որպես իրողություն ընդունել, կարևորն անկարևորից վեր չենք դասում: Մի երկրում, որտեղ ապրում ենք գրեթե առանց անվտանգության երաշխիքների, մի երկրում, որտեղ ամեն առավոտ արթնանում ես և առաջինը լուրերն ես աչքի անցկացնում` տեսնելու, թե ինչ է եղել գիշերվա ընթացքում, մի երկրում, որտեղ պատերազմի դե ֆակտո ավարտից մեկ տարի և ավելի ժամանակ հետո Արցախում մարդիկ դեռ պատերազմի մեջ են ապրում և գյուղից երեխաներին ու կանանց են տարհանում` թշնամու ուղիղ սպառնալիքների ներքո, մեր իշխանությունները բացարձակ ոչինչ չեն անում:

Ավելի ստույգ՝ պարզապես շարունակում են իբր «խաղաղության դարաշրջան» բացել Ադրբեջանի հետ, շարունակում են ոտնատակ տալ մեր երկրի ու ժողովրդի արժանապատվության փշրանքները, անընդհատ խոսքեր են հնչում, բառեր, որոնք արդեն ազդեցություն չեն ունենում մարդկանց վրա, բայց դրանք ասվում են, գուցե դեռ հնարավոր է մի քանի տասնյակ մարդու համոզել, որ իրենք լավ են ապրում, ուղղակի տեղյակ չեն այդ մասին: Կառավարության նիստում, որտեղ առաջնային քննարկման հարց պետք է դառնար Արցախում պատերազմի վտանգը, այն, որ մեր հայրենիքի այդ հատվածից թշնամին արցախցիներին փորձում է հեռացնել հոգեբանական ճնշման ներքո, այն, որ մի քանի օր է՝ Հայաստանից Արցախ գնացող գազատարը վնասված է և չեն կարողանում նորոգել այն, գործադիրի ղեկավարն ընդամենը մի քանի խոսքով ամփոփում է իրավիճակը. «Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք: Այս պահին որևէ հավել յալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանի որ Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ:

Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»: Մեկ բառ անգամ չի ասվում, որ մարտի 7-ին Երասխում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Մանասարյանը, որն երկու անչափահաս երեխայի հայր էր, մեկ զինծառայող էլ վիրավորվել էր: Չի խոսվում այն մասին, որ թշնամու արձակած կրակոցները խլում են մեր տղաների կյանքը, որ մի տան լույս էլ մարեց: Սա քննարկման ամենակարևոր հարցն է, մինչդեռ մի մեծ արձագանք «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած զեկույցին, որտեղ, ըստ Փաշինյանի, «մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ՝ «ընտրական ժողովրդավարություն»: Նույնիսկ 2018 թ.-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր:

2021 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով ՀՀ-ն մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա»: Ժողովրդավարության բարձրագույն լիգայում ենք, բայց քրեական գործեր են հարուցվում, երբ քաղաքացին սոցցանցերում իր կարծիքն է հայտնում ամենատարբեր հարցերի ու քաղաքական գործիչների վերաբերյալ, գուցե երբեմն օգտագործում է բառեր, որոնք ներկա իշխանությունների կողմից որպես վիրավորանք են դիտարկվում: Մենք, որ վարչապետից անդրադարձ ենք ակնկալում Արցախում և Հայաստանի սահմաններին տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, մի սթափեցնող խոսք չենք լսում նաև ՀՀ նորընտիր նախագահից: Լրագրողների հետ զրույցում, արձագանքելով դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելուն զուհագեռ Ադրբեջանը կրակում է սահմանին, նա նշել էր`«հա, հետո ինչ, ոչինչ, որևէ մեկը, այդ թվում՝ Ադրբեջանը, չպետք է շեղի մեզ այդ ճանապարհից, պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»։

Բայց մեզ հետ խաղաղություն չեն ցանկանում հաստատել, թշնամին մեզ ոչնչացնել, սպանել ու բնաջնջել է ցանկանում, իսկ մենք... մենք, կարծես թե, դեմ չենք: Անվտանգության հարցերն, իհարկե, անհամեմատելի են սոցիալական խնդիրների հետ, բայց չէ որ դրանք պակաս կարևոր չեն, մարդն ամեն օր կարիք ունի սնվելու, ծախսեր ունի: Եթե ուզում է ապրել, պիտի կարողանա հոգալ այս հարցերի մասին: Բայց այս «ֆրոնտում» էլ հաջողություններ չկան: Հակառակը` Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին գերտերություններից կախում ունեցող երկրները, նաև՝ մենք, ոչ երանելի վիճակում ենք հայտնվելու: Ամենահրատապ հարցերից է հացահատիկի ներկրումը, հնարավոր դեֆիցիտը մյուս ապրանքների մասով: Բայց ՀՀ իշխանություններն անկեղծ զրույց չեն ունենում քաղաքացու հետ, չեն խոսում հնարավոր վտանգների մասին: Ամեն ինչ նորից մնում է քաղաքացու ուսերին, որը սկսել է սպոնտան գնումներ կատարել՝ վախենալով, թե սով է սկսվելու:

Կարծիքներ են հնչում, որ մեր երկիրը ժամանակավորապես կառավարողները ու որևէ լավ տեղ չտանողները բանիմաց չեն, կառավարել չգիտեն, տգետ են: Իսկ դու հույս ես փայփայում, որ նրանք սա չեն անում դիտավորյալ, քանի որ դա կնշանակի, որ նաև անհայրենիք են, իսկ սա տգետ լինելուց հազարապատիկ ավելի վատ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում