Գիշերը Խարկովում պայթյուններ են եղել
Շաբաթ՝ մարտի 12-ի գիշերը, պայթյուններ են լսվել Խարկովում։
Քաղաքացիներին խնդրում են շտապել ապաստարաններ, քաղաքում հայտարարվել է օդային ռմբակոծման ահազանգ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան։