ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ նոր սահմանափակումները վերաբերում են ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովին և գործարար Վիկտոր Վեկսելբերգին, ինչպես նաև խորհրդարանի 10 պատգամավորներին։
Բացի այդ, ցուցակում ընդգրկվել են ՎՏԲ բանկի խորհրդի տասը անդամներ։