Ռուսաստանում նոր բիզնես չի լինի․Deutsche Bank
Գերմանիայի խոշորագույն ֆինանսական հաստատությունը՝ Deutsche Bank-ը, Ուկրաինայի պատերազմի ֆոնին հայտարարել է Ռուսաստանում մնացած բիզնեսի կրճատման մասին։
Այս մասին ասվում է ուրբաթ օրը հրապարակված բանկային հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Deutsche Bank»-ը զգալիորեն կրճատել է իր ներկայությունը Ռուսաստանում 2014 թվականից ի վեր:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ֆինանսական հաստատությունը օգնում է իր օտարերկրյա հաճախորդներին, ովքեր ՌԴ քաղաքացի չեն՝ կրճատել իրենց բիզնեսը երկրում։ «Ռուսաստանում նոր բիզնես չի լինի»,- ընդգծել է Deutsche Bank-ը։