Մենք՝ ուկրաինացիներս, 100%-ով գիտենք, որ դառնալու ենք ԵՄ անդամ․ Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպական խորհրդի որոշումը նշանակում է հեղափոխություն ԵՄ-ի հետ մերձեցման հարցում։ Այդ մասին նա հայտարարել է հեռուստատեսությամբ, հայտնում է «European Truth»-ը։
Նա խոստովանել է, որ գագաթնաժողովի արդյունքները բավականին երկիմաստ են, քանի որ Ուկրաինան կցանկանար թեկնածուի կարգավիճակի քաղաքական ճանաչում ստանալ արդեն ԵՄ առաջնորդների այս հանդիպման ժամանակ։
Դմիտրի Կուլեբան հավելել է, որ այժմ վստահ է ԵՄ անդամակցության գործընթացի հաջողությանը։
«Այսօրվանից մենք՝ ուկրաինացիներս, 100%-ով գիտենք, որ դառնալու ենք ԵՄ անդամ։ Հարցը միայն այն է, թե երբ դա տեղի կունենա»,- ասաց նա: