Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել էր, որ մարտի 12-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։
«Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»- ասված էր հաղորդագրության մեջ։
Քիչ առաջ հաղորդվեց, որ ժամը 10:45-ի դրությամբ, Դիլիջանի թունելի լուսավորությունը վերականգնվել է։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 9:00-ին, Դիլիջանի կողմից էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել էր։