Անթալիայում հանդիպել են Բորելն ու Չավուշօղլուն
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդիպել են։
Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
ԵՄ ներկայացուցիչ Բորելը և Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ քննարկել են Ուկրաինայի ներկա իրավիճակը և Կիպրոսի հարցը։