Ուկրաինայում հայտարարել են մի ամբողջ քաղաքի ոչնչացման մասին
«Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով այնպիսի քաղաք, ինչպիսին Վոլնովախան է, այլևս գոյություն չունի։ Բնակչության մեծ մասը տարհանվել է, ավերվել են ենթակառուցվածքները»։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն, փոխանցում է РБК-Украина-ն։
Նա նշել է, որ Վոլնովախայի շրջանը մինչ ռազմական գործողություններն ուներ ավելի քան 100 հազար բնակիչ։
«Իհարկե, նրանցից շատերը տարհանվել են, դրա համար էլ ես խոսում եմ այս մասին, որ Վոլնովախան իր ենթակառուցվածքներով, որպես այդպիսին, քաղաքն այլևս գոյություն չունի»,- ասաց նա։